«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ առատ ձնհալի պատճառով ջրի պղտորմամբ պայմանավորված, ս.թ հունիսի 2-ից ժամը 17:00-ից մինչև հունիսի 10-ը ժամը 24:00-ն Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքում, Կարճևան գյուղում և Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: