16 բնակելի տարածք կնվիրվի դրանք զբաղեցնող քաղաքացիներին

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում: Արդյունքում կլուծվեն ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվեն բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթան կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Ըստ հիմնավորման՝ Պետական գույքի կառավարման կոմիտե են դիմել քաղաքացիներ՝ զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Որոշմամբ առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 16 բնակելի տարածք (14 ընտանիք, 31 անձ):

Կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համապատասխան բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը: Ծրագիրը հնարավորություն կտա շարունակել աշխատանքները կանայք, խաղաղություն և անվտանգություն ՄԱԿ-ի օրակարգի դրույթների իրականացման ուղղությամբ՝ Հայաստանը ներգրավելով այս թեմայով միջազգային համագործակցության տարբեր հարթակներում տարվող աշխատանքներում:

Ծրագիրն անդրադառնում է նաև 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքում Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի կանանց առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին: Գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը կարևորում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծում է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու համար ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել