Հունիսի 1-ին երեխաները կարող են մի շարք վայրեր այցելել անվճար

ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հարգելի’ հետևորդներ

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, 2022թվականի հունիսի 1-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի», «Զվարթնոց», պատմամշակութային արգելոց-թանգարաններ, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց», «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց- թանգարանների մասնաճյուղերում երեխաների (մինչև 18 տարեկան) համար այցելությունը անվճար է:

Բաց մի թողեք հնարավորությունը մոտ գտնվելու Հայաստանի պատմաշակութային հարուստ ժառանգությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել