Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշվում է.

«Սիրելի՛ երեխաներ և ծնողներ,

Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Երեխաները մեր ապագայի, մեր հարատևության երաշխավորներն են։ Նրանց կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելը մեր ամենօրյա ջանքերից է կախված։ Մեր կյանքն իմաստավորվում է երեխաների ծնունդով և ձեռք բերում նոր գույն ու խորհուրդ։ Երեխաների կրթությունն ու դաստիարակությունը պետք է լինեն ամենօրյա հոգածության առարկա։ Մենք պարտավոր ենք լինել ամուր հենարան և տալ թևեր՝ թռիչքի համար:

Այս գեղեցիկ տոնն առաջին հերթին բոլորիս հիշեցնում է երեխաների պաշտպանության ոլորտում առկա անելիքների մասին: Առանձնահատուկ ջերմության, սիրո և աջակցության կարիք ունեն հատկապես սոցիալապես անապահով և հատուկ հաստատություններում գտնվող մեր փոքրիկները։ Մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքի ապագայի պաշտպանությունը կախված է երեխաների պաշտպանությունից, նրանց որակյալ և ազգահեն կրթությունից, էթնոդաստիարակության լավագույն ավանդույթների վերականգնումից: Հայրենիքի փրկության երաշխավորը նրանով սնուցված սերունդներն են: Հանուն երեխաների պարտավոր ենք ունենալ ավելի լավ երկիր:

Թանկագի՛ն փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ, խաղաղ երկինք և հարթ ճանապարհ եմ մաղթում։ Ապրեք առողջ ու երջանիկ։ Թող ձեր այտերին մշտապես փայլի լուսավոր ժպիտը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել