Անցնող օրերին մեր ամբողջ քաղաքական կյանքը պտտվում էր երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության շուրջ. Հայկ Մամիջանյան

Անցնող օրերին մեր ամբողջ քաղաքական կյանքը պտտվում էր երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության շուրջ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Այդպես էլ պետք է լինի, որովհետև Հայաստանի ներքաղաքական կյանքը պետք է պտտվի հայկական օրակարգի շուրջ, այլ ոչ թե՝ սնդիկի մասին օրենքի:

Ես չեմ պատկերացնում, որ աշխարհում կարող է լինել գոնե մեկ հայ, որը այդ հայտարարությունը չի կիսի: Եկեք միասին հասկանանք, թե մենք ինչ ենք պահանջում արձանագրել: Մենք խոսում ենք, որ Հայաստանը պարտավոր է աջակցել Արցախի ինքնորոշմանը և ֆիքսում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ գործող իշխանությունները հասել են նրան, որ Արցախը համարում են Ղարաբաղի շրջան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել