Տնտեսական աճի ցուցանիշը 2021 թվականին նախատեսվածից ավելի եղավ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկմանը.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Այսօր սկսում ենք 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները, և ես ուզում եմ մեզ հաջող քննարկումներ և արդյունավետ քննարկումներ մաղթել:

Բայց մինչ բյուջեի կատարողականին անցնելը, ուզում եմ բոլորիս շնորհավորել Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաջող անցկացման առիթով: Իհարկե, տարօրինակ է հնչում, և երբ ես այդ մասին իմացա, անկեղծ ասած, շատ զարմացա, որ փաստորեն մեր անկախության շրջանում ընդհանրապես Հայաստանում օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն ոչ մի անգամ չի անցկացվել: Սա, կարծում եմ, այնքան էլ լավ փաստ չէ, և մենք հույս ունենք առաջիկայում ավելի հաճախ տեսնել այդպիսի մրցաշարեր: Գոնե հիշողությամբ, վերջին մասշտաբային միջոցառումը, որ Հայաստանում այս առաջնությունից առաջ տեղի էր ունեցել, Շախմատային օլիմպիադան է, որը տեղի է ունեցել, եթե հիշողությունս չի դավաճանում, 1995 կամ 1996 թվականին: Հաջորդ տարի մենք կհյուրընկալենք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, և համոզված եմ, որ նույնքան բարձր մակարդակով կանցկացնենք: Ուզում եմ մեր բոլոր մարզիկներին, ովքեր մրցանակ են նվաճել, նույնպես շնորհավորել և հետագա հաջողություններ մաղթել:

Վերադառնալով 2021 թվականի պետական բյուջեին՝ կուզեմ մի քանի արձանագրումներ անել: Չնայած պիտի ասեմ, որ, ըստ էության, ոչ մի նորություն չեմ ասելու, որովհետև բյուջեի կատարման ցուցանիշները մի քանի անգամ, տարբեր ձևաչափերով քննարկման առիթ դարձել են հրապարակային՝ Կառավարության նիստերում, Ազգային ժողովի նիստերում, Կառավարության ծրագրի կատարման ընթացքի հաշվետվության ժամանակ էլ անդրադարձ ենք ունեցել: Բայց կարծում եմ, որ կարևոր արձանագրումներ կան, որ պիտի անենք:

Նախ, տնտեսական աճի ցուցանիշը 2021 թվականին նախատեսվածից ավելի եղավ. ավելի քան 5 տոկոս՝ 5.3 տոկոս տնտեսական աճ ունեցանք: Ուզում եմ հիշեցնել, որ ի սկզբանե կանխատեսված էր 3.1 տոկոս: Ցանկանում եմ հիշեցնել նաև, թե 2021 թվականն ինչ միջավայրում ենք անցկացրել, և այս առումով առավել կարևոր է ընդգծել, որ եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 մլրդ դրամով: Ի՞նչ նկատի ունենք գերակատարել ասելով՝ այն, որ երբ 2020 թվականին ընդունվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված, և տարվա ընթացքում մենք այդ եկամտային մասից նախատեսվածից ավելի՝ 147 մլրդ դրամ ավելի եկամուտ ենք հավաքել: Ընդ որում, եկամտային մասերի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերել: Առաջին հերթին, խոսքը պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որն այդ առումով մոտավորապես 24 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջե: Բայց ուզում եմ հիշեցնել, որ հարկային մասի նվազում էլ ենք ունեցել եկամտային հարկի հետ կապված, և հիմա ես կներկայացնեմ, թե ինչ հետաքրքիր էֆեկտներ են ստացվել:

Բյուջեի կատարման ընթացքի հետ կապված՝ ուզում եմ ընդգծել, որ մենք հարկերի հավաքման, հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ համախառն ներքին արդյունքի 22.7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով: Մենք միջնաժամկետում ունենք խնդիր՝ այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու՝ նաև հարկային դրույթները նվազեցնելու ֆոնին, բայց ամեն դեպքում այդ խնդիրը դրել ենք և պիտի փորձենք լուծել:

Հետևյալ ցուցանիշի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել. 2021 թվականի ընթացքում 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ է վերադարձվել տնտեսվարողներին: Դուք գիտեք, թե ինչ ցուցանիշի մասին է խոսքը: Նախ, առաջին հերթին, արտահանման պարագայում ավելացված արժեքի հարկը վերադարձվում է տնտեսվարողներին և ավելացված արժեքի հարկի առանձնահատկություններից ելնելով՝ ներքին շրջանառության ընթացքում նաև գոյանում են դեբետային գումարներ: 2021 թվականի ընթացքում 146 մլրդ դրամ վերադարձրել ենք տնտեսվարողին, այսինքն՝ վերադարձրել ենք տնտեսական շրջանառություն:

Որպեսզի պատկերը ճիշտ լինի, ուզում եմ ցուցանիշը համեմատել 2017 թվականի հետ. 2017 թվականին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ, և 2017 թվականի նկատմամբ 140 տոկոսով մենք ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը: 2021 թվականի ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացած որևէ դիմում, այսինքն՝ ոչ մի դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի: Սա նշանակում է, որ ԱԱՀ-ի գծով ընդհանրապես պարտքի խնդիրը լուծել ենք՝ հետևյալ կերպ. նախ օրենսդրական փոփոխություններ ենք արել: Նախկինում՝ 2018 թվականի դրությամբ գոյություն ուներ օրենք, երբ ԱԱՀ-ի գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ: Մենք հենց 2018 թվականին օրենսդրական փոփոխություն իրականացրինք՝ այդ ցուցանիշը դարձնելով 3 ամիսը մեկ: Հիմա արդեն այդ ցուցանիշը դարձրել ենք ամիսը մեկ և ամիսը մեկ վերադարձնում ենք գումար: Ինչո՞ւ է սա կարևոր՝ որովհետև ԱԱՀ-ի դեբետային գումարն է, որ պատկանում է տնտեսվարողին, բայց, ըստ էության, գտնվում է ոչ իր մոտ:

Ուզում եմ նաև շատ կարևոր մեկ բան հիշեցնել՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը տնտեսվարողին 125 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է պարտք եղել: Ընդ որում, այդ գումարներից մոտավորապես 50 մլրդ դրամ կար, որը հուսահատ գումար էր, այսինքն՝ երբ 2017 թվականին ընդունվել էր Հարկային նոր օրենսգիրքը, այն ժամանակ Կառավարությունն ասել էր՝ նախկինում մեր ունեցած պարտքերը դնում ենք մի կողմ, և մենք դրան չենք անդրադառնալու: 2019 թվականին, երբ մենք բյուջեի եկամուտները գերակատարում էինք արդեն տարվա կեսով, մտածեցինք, թե այդ գումարներն ինչպես ճիշտ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել