«Չեմ ասում, քանի որ այն նշանակում է բանակցություններից առաջ ինչ-որ գիծ դնել՝ ասելով, որ սրանից այն կողմ չենք անցնում: Որոևէ բան ասելով՝ կարող եմ կանխորոշել և սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները: Հիմա ինչ-որ մի լավ լոզունգ կամ վերնագիր տալու համար հայտարարություններ անեմ և հետագայում այն ազդի բանակցային գործընթացի վրա՞»,-հայտարարել է Սիմոնյանը պատասխանելով հարցին, թե ինչու Ալեն Սիմոնյանը չի հայտարարում, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում՝ ԱԺ նախագահն ասաց. :
Լրագրողներից մեկն ասաց, որ մինչև 2018թ.-ն Ալեն Սիմոնյանը և Ռուբեն Ռուբինյանը, ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտարարության, ֆեյսբուքի իր էջում Ակնայում (Աղդամ) նուռ ուտելով լուսանկար էր հրապարակել և գրառում արել, որ այն իրենց հայրենիքն է և հարցրեց՝ այսօ՞ր էլ ԱԺ նախագահն այդ կարծիքին է:
«Կարսն էլ ինչ-որ մի չափով իմ հայրենիքն է, քանի որ իմ տատերը, պապերը Կարսից են»,-հայտնեց Սիմոնյանը և խնդրեց ժամանակին իր ֆեյսբուքյան գրառումը չկապել ներկայիս իրողության հետ:
Լրագրողը շարունակեց՝ հարցնելով, որ եթե Ակնան Ալեն Սիմոնյանի հայրենիքն է, ինչո՞ւ չի գնում այնտեղ ապրելու:
«Սա արդեն հարցազրույց չէ, այլ լկտիություն է, դուք լկտի եք ձեզ պահում, ես ձեր հարցերին չեմ պատասխանելու»,-արձագանքեց ԱԺ նախագահը: