Ընդդիմադիրները ԱԳ, ԿԳՄՍ, Արդարադատության նախարարությունների շենքի մոտ են, պահանջում են հանդիպում նախարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից երթ ու անհնազանդության ակցիաներ են սկսել։ Այս պահին նրանք ԱԳ, ԿԳՄՍ, Արդարադատության նախարարությունների շրջակայքում են։

Նա նշեց, որ պատգամավորները պետք է հանդիպեն նախարարների հետ, այսօր շենք չեն շրջափակելու։

Փոխոստիկանապետ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ փորձում են ճշտել՝ նախարարները կընդունեն պատգամավորներին, թե ոչ։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր.

«Ժողովուրդը սահմանել է պահանջներ՝
1. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
2. Սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի թշնամու զորքերը գտնվում են ՀՀ տարածքում։
3. Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող լինել Ցեղասպանության ուրացման հաշվին։

Պետք է գնանք դռնեդուռ՝ այս փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում ստանալու։

Սա կարմիր գիծ է, ով այլ բան է ասում, ստում է, ուզում է՝ մենք պետականություն չունենանք։ Երկուշաբթի ժամը 11-ին բոլորիդ հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, գնալու ենք մի քանի ուղղություններով։ Հինգ օր ժամանակ ունենք ամբողջական պատկերը ստանալու։ Նորից եմ ասում՝ հունիսի 3-ը ջրբաժան է։ Ունենք վճռական հինգ օր, ամսի 3-ին ժամը 16։00-ին մենք լինելու ենք խորհրդարանում»։

Երեկ նա հայտարարել է, որ առաջիկա օրերին լինելու են կրթական հաստատություններում, պետական գերատեսչություններում՝ պաշտոնյաների դիրքորոշումն իմանալու այս փաստաթղթի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել