Վարչապետն ընտանիքի հետ դահլիճից հետևել է Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին և մասնակցել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, դուստրերի հետ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հետևել Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Մարզահամերգային համալիրում էին նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կառավարության անդամներ և այլ պաշտոնատար անձինք:

Եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվել է վրացի մրցակցին և արժանացել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի: 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Փաշինյանը:

Հայաստանի հավաքականի կազմում Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է դարձել Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալներ են նվաճել Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը։ Նարեկ Մանասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Մրցանակակիր մարզկիներին պարգևներ են հանձնել նաև Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել