«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բազմիս ասել եմ, որ 2016թ-ին տեղի ունեցածը ապստամբություն էր երկիրը զավթած ահաբեկիչների դեմ (ցավոք գործողության ընթացքում տեղի ունեցավ անընդունելին՝ ոստիկաններ զոհվեցին), որին նախորդել են իրար հաջորդող իշխանությունների դեմ տարբեր շարժումներ, և որոնց շարունակությունն է եղել 2018թ-ի ժողովրդական հեղափոխությունը։
Հեղափոխությունից հետո պետք է տրվեր հստակ քաղաքական գնահատական և տեղի ունենար անցումային արդարադատություն, որի այդունքում երկիրս թուլացրածները կհայտնվեին բանտում, իսկ Սասնա ծռեր խմբավորման անդամները՝ կարդարացվեին:
Վարուժան Պարսամի Ավետիսյանը իմ ճանաչած այն եզակի սկզբունքային ու գաղափարական գործիչներից է, ով ազատության մեջ պետք է լինի ինքնիշխանության ու պետականության համար մղվելիք պայքարում, և ես դատապարտում եմ այս օրհասական պահին նրանց կալանավորումը»,- գրել է նա։