Առկա է դատավորի 1 թափուր հաստիք. հայտարարություն

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացման (մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող) դատավորի 1 թափուր հաստիք:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի հունիսի 1-ը ժամը 14։00 ներառյալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել