Քաղաքացին զոքանչի տնից գողացել է 1 միլիոն 700 հազար դրամ և 300 դոլար. ԱՀ ՔԿ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով 2022թ. մայիսի 10-ին իր զոքանչի տնից 1.700.000 ՀՀ դրամ և 300 ԱՄՆ դոլար գաղտնի հափշտակելու և վերջինիս խոշոր չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել