Ոչ մեկին չենք մոռանալու, հատ-հատ պատասխան են տալու. Իշխան Սաղաթելյան

30 օր տասնյակ հազարավոր քաղաքացիներ գտնվում են փողոցում, բայց նույնիսկ մի մեքենայի հայելի չի կոտրվել: Սա մեր շնորքն է: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ժողովուրդ ջան, դուք չեք եկել խանութներ թալանելու, բռնություն գործադրելու, երկիրը քաոսի տանելու, Երևանի կենտրոնում արյուն թափելու համար: Մենք դուրս ենք եկել կազմակերպված, խելացի, մեջք-մեջքի տված այս պայքարն ի հաղթական ավարտին հասցնելու համար: Նիկոլ, ինչ սադրանք էլ, որ անես թույլ չենք տալու՝ Երևանում արյուն չպետք է թափվի:

Այսօր այն դժվարությունները, որ պատգամավորին և քաղաքացուն խփեցին, իսկ մյուսին բերման ենթարկեցին անցողիկ է, բայց ոչ մեկին չենք մոռանալու, հատ-հատ պատասխան են տալու»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել