«5165» շարժումը հայտնում է.
«Համախմբման անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանի խոսքով` ոստիկանությունը հանցակազմ չի նկատել Ալեն Սիմոնյանի մոր կողմից երթի մասնակիցներին միջնամատ ցույց տալու գործով, որը հայտնի է «Ալեն Սիմոնյանի մայրը թքում է ցուցարարների ուղղությամբ և միջնամատ ցույց տալիս» վերտառությամբ տեսանյութի հիման վրա ներկայացված դիմումով։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը տրված իր բացատրության մեջ պարզաբանել է, որ միջնամատը վեր պարզելով` հայտնել է, որ ինքն անպարտելի է, ինչը պատմական խորհրդանիշ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: