Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, գրանցվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք: Իրականացվել է 10 307 թեստավորում: Առողջացել է 385 քաղաքացի: Մահացել է մեկ մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 963 դեպք, որոնցից 412 606-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 48 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 625 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 099 602 թեստավորում: