Այսօր՝ ժամը 12։55-ին, շտապ օգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 11 տարեկան աղջիկ երեխա։ Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Երեխան անցել է անհրաժեշտ բոլոր բուժզննումները, իրականացվել է երկու ձեռքի ռենտգեն հետազոտություն՝ երկու դիրքով՝ հետազոտության արդյունքների համաձայն ախտորոշվել է երկու դաստակաների կապանների գերձգվածություն, ոսկրերի և հոդերի վնասվածներ չի հայտնաբերվել՝ կոտրվածք առկա չէ։
Բժիշկների կողմից տրվել են անհրաժեշտ բոլոր ցուցումները և խորհուրդները, ժամը 14։40 երեխան դուրս է գրվել բուժհաստատությունից»,-նշել է նա։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը տեսանյութ է հրապարակել, որտեղ անչափահաս աղջիկը լաց լինելով՝ բղավում է․ «Ոստիկանը մարդ չի դառնա կյանքում»։
Հետո նա ասում է, որ ոստիկանը բղավել է իր վրա, ասել է՝ դավաճան։