Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երևանում․ Սոս Հակոբյան

Չախոյան և այլ ազգանուններ կրող բազմաթիվ տզրուկներին ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ իրենք մեր ժողովրդին և երկրին բերած աղետների համար պատասխանատվություն են կրելու «պատասխանատվություն» բառի բոլոր իմաստներով: Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Ես ձեր սերունդներին ուժ և կորով եմ ցանկանում, որպեսզի վերջիններս կարողանան ձեր թողած «անունի» ներքո ապրեն և արարեն Հայաստանում:

Բարեբախտաբար, մենք միջնադարում չենք և չկա հնարավորություն անարգանքի սյունին գամելով և մի քանի օր բառի բուն իմաստով թքել-մրելով մոռացության տալ ձեզ նման ազգակործան պատուհասների աշխատանքի արդյունքները:

Ձեր գործած «քաջագործությունների» համար դուք այնպես եք մեխվել մեր երկրի պատմության ամոթի էջերում, որ ինքերդ կարիք եք ունենալու փախուստի դիմել ոչ միայն Հայաստանից, այլ` սեփական «ես»-ից՝ հոգեկան ամբողջականությունը վերջնականորեն չկորցնելու համար:

Իսկ Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երևանում, կշարունակի մեր պայքարը, որովհետև մենք, ի տարբերություն ձեզ, մեր կյանքը պլանավորում ենք անցկացնել Հայաստանում, անկախ և անվտանգ Հայաստանում»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել