Ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում կարևոր միջոցառում ունենք, ընդդիմադիր բոլոր պատգամավորներն այստեղ կլինեն. Սաղաթելյան

Այսօր ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում են լինելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ողջ կազմով։ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Այստեղ կարևոր միջոցառում ենք ունենալու, հրավիրում եմ մեր հայրենակիցներին։ Այստեղ են լինելու մեր երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ողջ կազմով»,- նշեց նա։

Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ ժամը 19։00 Գարեգին Նժդեհի հրապարակում կկայանա հանրահավաք, այնուհետև նորից դիմադրության երթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել