Նշենք, որ ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պարտավոր է`
1) պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանները և կանոնները.
2) հարգել ժամանման երկրի (տեղանքի) ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները.
3) չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և կատարել ժամանման երկրի տարածքում գործող օրենքների պահանջները:
Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, այդ թվում` իր ապօրինի գործողությունների հետևանքով առաջացած նյութական վնասի փոխհատուցմամբ: