…Ով իր ծագման երկրում իրականում հետապնդվում է իր քաղաքական հայացքների, ինչպես նաև կրոնական կամ ազգային հատկանիշների պատճառով:
Մեր երկրում ապաստան հայցողներին և փախստականներին ցուցաբերվում է անվճար իրավաբանական աջակցություն, այդ թվում` իրավաբանական խորհրդատվություն, փաստաթղթերի կազմում, դատական ներկայացուցչություն: 2011 թվականի հուլիսի 1- ից այն համատեղ իրականացնում է Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան «Ապաստան հայցողների իրավաբանական ներկայացուցչություն» միջազգային ծրագրի միջոցով:
Ծրագրի շրջանակներում հիմնականում բողոքարկվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված որոշումները ապաստան հայցողների դիմումները մերժելու վերաբերյալ: Ծրագիրն իրակացնողների փոխացմամաբ` պրակտիկայում լինում են նաև դեպքեր, երբ օտարերկրյա պետության կողմից հանցագործի անվան տակ պահանջվում է հանձնել այս կամ այն փախստականին կամ ապաստան հայցողին:
Նման դեպքերում, հենվելով միջազգային իրավունքի սկզբունքների, եվրոպական դատարանի նախադեպերի և միջազգային համաձայնագրերի նորմերի վրա, նույն աղբյուրի փոխանցմամբ` իրականացվում են հիշյալ անձանց իրավունքների պաշտպանությունը նաև քրեական հետապնդման մարմիններում, ընդհանուր իրավասության, վերաքննիչ քրեական և վճռաբեկ դատարաններում:
«Ապաստան հայցողների իրավաբանական ներկայացուցչություն» միջազգային ծրագրի շրջանակներում միաժամանակ կազմակերպվում են նաև դասընթացներ տարբեր ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ փախստականների և ապաստան հայցողների իրավական կարգավիճակին վերաբերող թեմաներով:
Հանրային թղթակից Անահիտ Հակոբյան