Ե՞րբ է Ազգային ժողովի աշխատակազմում թափուր պաշտոնը համալրվում արտամրցութային կարգով

Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ նոր ստեղծված պետական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում (ներառյալ` աշխատակազմի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) դեպքերում) մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու`
1) Աշխատակազմի այն պետական ծառայողին, որը միաժամանակ՝
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. համարվում է պետական ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է պետական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ ենթախմբի պաշտոն,
գ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.
2) պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձին:

Վերը սահմանված արտամրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակում չի կարող կատարվել, եթե տվյալ թափուր պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել