Ալիևի հրամանագրով Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողով է ստեղծվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով այսօր՝ մայիսի 23-ին, ստեղծել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողով։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակված է նրա պաշտոնական կայքում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման ​​հանձնաժողով»,- նշվում է փաստաթղթում։

Փաստաթղթի համաձայն՝ պետական ​​հանձնաժողովի նախագահ է նշանակվել երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Պետական ​​հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության փոխվարչապետը, արտաքին գործերի, ներքին գործերի, բնապահպանության և բնական ռեսուրսների, գյուղատնտեսության, պաշտպանության, պետական ​​անվտանգության և արտաքին հետախուզության ծառայությունների ղեկավարների տեղակալները, պետական ​​սահմանային ծառայության և վարչակազմերի ղեկավարները։

Նշենք, որ երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են առաջիկա օրերին անցկացնել երկու երկրների պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով սահմանային հանձնաժողովների առաջին նիստը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել