Բայդենը անհրաժեշտ չի համարում կարանտին մտցնել կապիկի ծաղիկի պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անհրաժեշտ չի համարում այլ երկրներին նման կարանտինային միջոցներ կիրառել՝ կապված աշխարհում կապիի ծաղիկի վարակի հայտնաբերման հետ, փոխանցում է РИА Новости-ն։

Հարցին՝ հնարավոր է կարանտինային միջոցառումներ կիրառվեն նաև ԱՄՆ-ում, Բայդենը բացասական պատասխան է տվել։

«Ոչ, ես այդպես չեմ կարծում: Մենք նախկինում շատ ենք ունեցել կապիկի ծաղիկի վարակ․ դա մեկ: Երկրորդ․ մենք ունենք պատվաստանյութեր դրա դեմ պայքարելու համար: Եվ երրորդ․ մինչ այժմ մենք հավելյալ գործողություններ կատարելու կարիք չենք տեսնում»,- պատասխանել է նախագահը։

Ավելի վաղ Բելգիայի իշխանությունները որոշել են 21-օրյա կարանտին մտցնել կապիկի ծաղիկով վարակվածների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել