Մետրոպոլիտենում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Բողոքի ակցիայի մասնակից Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, տեղեկացնելով, որ Մետրոպոլիտենում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ակցիա են իրականացրել Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում՝ պարալիզացնելով մետրոյի աշխատանքը։

Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները դադարեցրել են անհնազանդության գործողությունը, նստել են մետրո ու գնացել հաջորդ կայարան, որտեղից էլ բերման էին ենթարկվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել