Բելգիայի իշխանությունները որոշել են 21-օրյա կարանտին մտցնել կապիկի ծաղիկով վարակվածների համար, կիրակի օրը հայտնել է La Libre Belgique տեղական թերթը։
Հրապարակման համաձայն՝ այս որոշումն ընդունվել է բելգիական ռիսկերի գնահատման խմբի նիստից հետո, երբ երկրում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի երեք դեպք։
Կապիկի ծաղիկի վիրուսը տարածվել է ապրիլին և մայիսին Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում, ինչպես նաև այլ մայրցամաքներում։ Վերջերս այն հայտնաբերվել է, ի թիվս այլոց, Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում։