Թբիլիսիի հասարակական տրանսպորտում տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

Թբիլիսիի հասարակական տրանսպորտում կնոջ դիտավորյալ սպանության փաստով Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ Ռոին Մեբոնիային, հայտնում է Interpressnews.ge-ն։

Դատախազության տարածած հաղորդգարության համաձայն՝ ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ մայիսի 21-ին Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայով շարժվող հասարակական տրանսպորտում Ռ.Մ.-ն անչափահաս երեխաների ներկայությամբ սառը զենքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել կնոջը՝ Ս.Կ.-ին, վերջինս տեղում մահացել է։

Իրավապահները նույն օրը դեպքի վայրից բերման են ենթարկել կասկածյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 11-րդ կետի «ե» ենթակետի 2-րդ մասի և «բ» ենթակետի 3-րդ մասի հատկանիշներով (ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ): Նշվում է, որ հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ազատազրկմամբ։

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել