Բոլորիս մոտ մտահոգություն է, ինչ են Բրյուսելում պարտադրելու Փաշինյանին. Էլինար Վարդանյան

Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ասել է․ «Բոլորիս մոտ մտահոգություն է, թե ինչ է Փաշինյանը «բանակցելու» Բրյուսելում։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչ են Բրյուսելում պարտադրելու Փաշինյանին»։

Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է Հայաստանի անունից պայմաններ և պահանջներ ընդունելու և վերադառնալու։ Խոսելով մարտահրավերների մասին, նա ասաց, որ ամենալուրջ ներքին մարտահրավերներից է հասարակության մոտ եղած խորը ատելությունը։

«Այս իշխանություն համարվող խմբակը չորս տարում կարողացավ այն վիճակի հասցնել մեր հասարակությունը, որ չարությունն ու ատելությունը դարձել է այսօրվա հասարակությանը մշտապես ուղեկցող գործոնը։ Ամենալուրջ մարտահրավերներից պետք է լինի վերացնել այն չարությունը, որը սերմանել են այս իշխանությունները։ Այդ ատելությունը կարող է պայթել մի տեղ, որտեղ մենք ինքներս էլ չենք պատկերացնում։ Մեր խնդիրը պետք է լինի հասարակության մեջ ստեղծել համերաշխության մթնոլորտ»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ հաջորդ մարտահրավերը, որը առկա է մեր պետությունում՝ ժողովորդավարության իսպառ բացակայությունն է․ «Հայաստանում այսպիսի հեղհեղուկ, կոտրված ժողովրդավարություն դժվար էր պատկերացնել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել