30-ամյա տղամարդը դանակահարել է մորն ու կնոջը

Հուլիսի 17-ին, ժամը 00.45-ին,  հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած ծակած» և «ձախ դաստակի կտրած ծակած  վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Արփինե Չ.-ն և 1961 թ. ծնված Անիչկա Չ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Անիչկա Չ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով իրեն և հարսին հարվածել ու  վնասվածքները պատճառել է որդին` 1983 թ. ծնված Արթուր Չ.-ն:

Արփինե  և  Անիչկա Չ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանցագործության գործիք  դանակն առգրավված է: Արթուր Չ.-ն ձերբակալված է:

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել