ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ բոլորը պետք է մտահոգվեն կապիկի վարակի տարածման կապակցությամբ։ Այս մասին այսօր՝ մաիսի 22-ին, հայտնել է Reuters գործակալությունը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Վերջինս նշել է, որ ԱՄՆ առողջապահական պաշտոնյաները ուսումնասիրում են հիվանդության դեմ պայքարելու հնարավոր ուղիները, ներառյալ բուժման տարբերակները և պատվաստումները: Ապրիլին և մայիսին տարածված կապիկների վիրուսը հայտնաբերվել է Եվրոպայի մի շարք երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում։
Գործակալությունը հայտնել է, որ Բայդենը զանգահարել է Ավստրալիայի նոր վարչապետ Էնթոնի Ալբանեզին՝ շնորհավորելու վերջին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։