FlyOne Armenia ավիաընկերությունը ուղիղ չվերթեր կիրականացնի Երևան-Անթալիա-Երևան երթուղով

FlyOne Armenia-ից հայտնում են, որ ավիաընկերությունը հունիսի 14-ից սկսում է ոչ կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղով:

Երևան-Անթալիա-Երևան չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Անթալիայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Տոմսերի արժեքը սկսվում է 110 եվրոյից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել