Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 20-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են․ Թալինում ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել։

Վերջին ՏԻՄ ընտրություններին (2021թ․ դեկտեմբերի 5) մասնակցել է 4 ուժ՝ «Զարթոնք», «Հայք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Մեր համայնք» դաշինքը: Տավրոս Սափեյանը ստացել էր նվազագույն անհրաժեշտ 11 ձայները և դարձել Թալինի համայնքապետ։

50+1 տոկոսանոց շեմը ոչ ոք չէր հաղթահարել։ Քվեների 46․6 տոկոսը ստացած ՔՊ-ին բաժին էր հասել ավագանու 21 մանդատից 10-ը։ Համայնքապետ ընտրելու համար անհրաժեշտ էր առնվազն 11 մանդատ, ՔՊ-ին չէր հաջողվել կոալիցիա ձևավորել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել