«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«Թրքահպատակ իշխանությունից ազատվելուց հետո «Դիմադրություն» շարժման կարևորագույն նպատակն է ստեղծել ժամանակավոր կառավարություն, որն իրավիճակի կայունացումից հետո պետք է կազմակերպի և անցկացնի ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։
Ժամանակավոր կառավարությունը նաև պետք է ձեռնարկի մի շարք քայլեր՝ պետական կառավարման համակարգը վերականգնելու և երկիրը զարգացման ուղու վրա դնելու համար։ Դրանց թվում է լինելու պրոֆեսիոնալ կադրերի՝ համակարգ վերադարձի ապահովումն ու իրական պառլամենտական կառավարման մեխանիզմների ներդրումը։ Ուշադրության կենտրոնում է լինելու Արցախյան հիմնախնդրի կարգավորումը»։
Դաշինքը նաև հրապարկել է առաջիկա անելիքները՝ ըստ քայլերի․








