Կառուցապատող է տուգանվել

Կառուցապատող Ա․ Օսիպյանը սույն թվականի մայիսի 12-ին դիմում էր ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ ք․Երևան, Մելքումովի Ν 78/2 տարածք հասցեում ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ տրամադրելու համար։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը վերոնշյալ հասցեում կատարել է ուսումնասիրություն,  որի արդյունքում կազմվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ վարչական արձանագրություն։

Մասնավորապես՝ կառուցապատող Ա․ Օսիպյանը շինարարական աշխատանքներն իրականացրել է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով։ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  շինարարություն իրականացնողները պարտավոր են ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, քանի որ ըստ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի՝ շինարարության իրականացումը լիցենզավորվող  գործունեության տեսակ է։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածը  վարչական պատասխանատվություն է սահմանել լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարական աշխատանքներ իրականացնողների համար։

Ուստի, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմք ընդունելով վերոգրյալն ու վարչական գործում առկա ապացույցները և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ կառուցապատող Ա․Օսիպյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել