Թուրքիան ու Ադրբեջանը գյուղատնտեսական ծրագրեր կիրականացնեն Արցախի բռնազավթված տարածքներում

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին ներկա է գտնվել Բաքվում անցկացվող «Caspian Agro» գյուղատնտեսական ֆորումի բացմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Քիրիշչին միջոցառման ավարտին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու անհրաժեշտության մասին:

Նա մասնավորապես ասել է. «Հայկական օկուպացիան ավարտվել է. այդ օկուպացիայի հետ կապված մեր բազմաթիվ եղբայրներ լքել են այդ շրրջանները: Մեր այդ եղբայրներին միայն «վերադարձեք ձեր հողերը» ասելը բավական չէ և իմաստ չունի։ Վերադառնալիս պետք է անպայման զբաղմունք լինի, որ կարողանան իրենց առօրյա կենսագործութնեությունը շարունակել: Այդպիսի տարածաշրջանում ամենաառաջատար զբաղմունքը գյուղատնտեսական գործունեությունն է»:

Այնուհետև ևս մեկ անգամ շեշտելով, որ Արցախ վերադարձող մարդիկ իրենց կարիքները հոգալու համար պետք է որևէ արտադրական գործունեություն իրականացնեն՝ ասել է. «Եղբայր ու բարեկամ Ադրբեջանի համապատասխան նախարարների ու նախարարությունների հետ իրականացվելիք նախագծեր ունենք: Այդ նախագծերն այստեղի գյուղատնտեսական ոլորտի վերակառուցման հետ են կապված»:

Քարիշչին հայտնել է, որ պետք է աշխատանքներ տարվեն գյուղատնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հողագործությունը՝ իր տարբեր ուղղություններով, անասնապահությունը՝ խոշոր, մանր եղջերավոր անասուններ, թռչնաբուծություն և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել