Ինչ-որ մեկի համար էլ կարողա ես եմ անցանկալի անձ. Լևոն Քոչարյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Iravaban.net-ի հետ զրույցում անդրադարձավ  Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որտեղ նշել էր, որ հրապարակում կան իր համար անցանկալի մարդիկ:

Մեր հարցին՝ արդյո՞ք դա պառակտում չէ ներսից, նա նշեց՝ չեմ կարծում:

«Գիտեք, ինչ-որ մարդիկ կան, որ մի խումբ մարդկանց կամ մի մեծ խումբ մարդկանց համար կարող են անընդունելի լինել ու ինչ-որ խմբի համար էլ կարող են ընդունելի լինել: Այս առումով ինչ-որ սխալ բան չեմ տեսնում: Մենք չենք կարող արգելափակել այստեղ գալը: Ինչ-որ մեկի համար էլ կարողա ես եմ անցանկալի անձ»,-նշեց նա:

Լևոն Քոչարյանի խոսքով՝ օր օրի տարբերություն տեսնում է, թե իրենց ողջունող քաղաքացիների, թե րենց միացող քաղաքացիների մասով:

«Ոստիկանությունն աեմն ինչ անում է բիրտ ուժոց և լկիտիություններով, որ մարի շարժումը, բայց դա հակառակ էֆեկտն է ունենում: Այնպես որ շարունակում ենք, առաջ ենք գնում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել