«Դիմադրություն» շարժման մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ. հանրահավաքը շարունակվում է

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քայլերթ իրականացրին: Վերջիններս քայլերթով շարժվեցին Կառավարական առանձնատուն, որտեղ մի պահ կանգ առան և կոչ արեցին Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, որից հետո շարունակեցին իրենց քայլերթը և վերադարձան Ֆրանսիայի հրապարակ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 14-ին ասուլիս էր հրավիրել ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը հայտարարել էր, որ այս շաբաթվանից փոխվելու է շարժման մարտավարությունը:

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները ավտոերթերի միջոցով փակել էին մի շարք փողոցներ և խաչմերուկներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Iravaban.net-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ժամը 12:20-ի դրությամբ բերման է ենթարկվել 414 քաղաքացի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել