Այսօր՝ մայիսի 17-ին, «Դիմադրություն» շարժման կազմակերպած բողոքի անհնազանդության ակցիաների ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներից ժամը 10:00-ի դրությամբ Ոստիկանություն բերման է ենթարկվել 155 քաղաքացի։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Թարմացված՝ 12:20-ի դրությամբ բերման է ենթարկվել 414 քաղաքացի:
Թարմացված՝ 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 286 քաղաքացի:
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ առավոտյան 08։00-ից «Դիմադրություն» շարժումը անհնազանդության ակցիաներներ է սկսել Երևանի տարբեր փողոցներում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։