Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման դեպք դեռ չէր եղել. Իշխան Սաղաթելյան

Ոստիկանության ամբողջ համակարգը պարգևատրվել է. այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Նիկոլ Փաշինյանը փորձում է վարձահատույց լինել ոստիկանությունը, որպեսզի իր իշխանությունը պահի: Դիմում եմ ոստիկանությանը. տղաներ, Նիկոլ Փաշինյանն ուզում է ձեզ գնել, շողոքորթել և գումարով ներգավել իր ապօրինի գործունեության մեջ: Մի տրվեք նրա ապօրինի հրանահանգներին, իսկ եթե ոմանց Փաշինյանը երաշխիք է տվել, որ ինչ ուզեք կարող եք անելու և չեք պատժվելու, ապա նա ձեզ խաբել է:

Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման դեպք չէր եղել ոնց՝ այսօր: Երեքուկես ժամում բերման է ենթարկվել 414 հոգի, բայց իրականում թիվը մոտ է 600-ին: Սա է ժողովրդավար իշխանությունը»,- ասաց նա:

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները ավտոերթերի միջոցով փակել էին մի շարք փողոցներ և խաչմերուկներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Iravaban.net-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ժամը 12:20-ի դրությամբ բերման է ենթարկվել 414 քաղաքացի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել