«Բռնեցին ստոր ձևով»․ բերման է ենթարկվել Արմեն Աշոտյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին ոստիկանները բերման են ենթարկել։

«Բռնեցին ստոր ձևով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Նա նաև հայտնել է, որ ոստիկանության Էրեբունի բաժանմունքում է։

Նշենք, որ առավոտյան 08։00-ից «Դիմադրություն» շարժումը անհնազանդության ակցիաներներ է սկսել Երևանի տարբեր փողոցներում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել