«Երևանը կանգնած է. ավելի քան 50 փողոց փակ է»․ Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայեր ջան, բարի լույս։ Կեցցե՛ք սիրելիներս։ Երևանը կանգնած է։ Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է։ Ու այդ թիվն անընդհատ մեծանում է։

Երևանում շատ հաճելի, արևոտ և հաղթական տրամադրություն է։ Սիրելի քաղաքացիներ, իջեք փողոց, միացեք ձեր քույրերին ու եղբայրներին։ Մեր գործն արդար է ու ճիշտ ուղղությամբ առաջ է գնում։ Միասին մինչև հաղթանակ»։

Նշենք, որ առավոտյան 08։00-ից «Դիմադրություն» շարժումը անհնազանդության ակցիաներներ է սկսել Երևանի տարբեր փողոցներում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել