Մայիսի 16-ին, ժամը` 8:00-ից հետևյալ 5 վայրերից կմեկնարկեն մեր ավտոերթերը. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 16-ին, ժամը` 8:00-ից հետևյալ 5 վայրերից կմեկնարկեն մեր ավտոերթերը

1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
2. Արտաշատի խճուղի` Կոնտինենտալի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի` Փարավոն ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի (Տեցի կռուգ)»,- գրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ վաղը՝ ժամը 8-ից սկսում են տարբեր տեսակի բողոքի անհնազանդության ակցիաներ և տեղի են ունենալու նաև ավտոերթեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել