Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ ժամը 8-ից սկսում ենք տարբեր տեսակի բողոքի անհնազանդության ակցիաներ: Տեղի են ունենալու ավտոերթեր: Հաշվի առնելով եղանակային պայմանները, մենք վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ամբողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք մեր անհնազանդության ակցիաները:
Երեքշաբթի առավոտյան ես համարում եմ շատ կարևոր օր: Այդ օրը առավոտյան ժամը՝ 8-ին, պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիներ: Մենք պետք է ձևավորենք 80-ից 100 խմբեր, որոնք թողնելով իրենց աշխատանքը, օրվա գործն ու հոգսերը պետք է դուրս գան փողոց: Պետք է ամբողջ քաղաքը կասեցնենք»,- ասաց նա:
Վերջինս դիմելով հանրային գործիչներին կոչ արեց հանդես գալ հայտարարությամբ և հայտնել, թե իրենք որ փողոցում են լինելու վաղը, որպեսզի իրենց ծանոթներն ու ընկերները միանան իրենց ու միասին սկսեն անհնազանդության ակցիաները:
Նրա խոսքով՝ իրենք երեքշաբթի օրվանից շարժմանը ամբողջությամբ նոր թափ են տալու: