Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 12-ի որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը գումար կհատկացվի նկարիչ Ֆերդենանտ Մանուկյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի`
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆերդենանտ Մանուկյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,695.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցներից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով)»:
Հիշեցնենք, որ Հայաստանի նկարիչների միությունից ապրիլի 18-ին հայտնցին, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը։