Ի գիտություն ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման  նպատակով համապատասխան իրավական ակտերը լրամշակվել են, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մայիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա հանդիպում՝ ընթացակարգի մասով  քննարկումներ իրականացնելու նպատակով:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթրի և սպորտի նախարարությունից:

Հանդիպմանը կարող են մասնակցել արդեն երաշխավորված կազմակերպությունները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են իրականացնել հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում և ընդգրկվել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում:

Մասնակցությունը հավաստելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 16-ը՝ ժամը 18:00-ը, [email protected] էլեկտրոնային փոստին ուղարկել  կազմակերպությունը ներկայացնող մեկ անձի անուն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել