Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ իմ տեղեկությունների Ոստիկանության «կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները:
Դիմումները տևական ժամանակ է չեն մակագրվում ու փորձում են ամեն կերպ համոզել, ճնշել այդ տղերքին:
Ողջունում եմ մեր հայրենակիցների խիզախ քայլը և պատրաստ եմ ապահովել տղերքի իրավական, տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի պաշտպանությունը»: