Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Խնդրում են չանհանգստանալ: