Լիտվայի խորհրդարանը Ռուսաստանին միաձայն ճանաչել է «ահաբեկչական պետություն»

Լիտվայի սեյմը (խորհրդարան) միաձայն բանաձև է ընդունել, որով Ռուսաստանին ճանաչել է «ահաբեկչական պետություն», փոխանցում է Delfi-ն։

«Ռուսաստանի Դաշնությունը, որի զինված ուժերը ռմբակոծությունների համար գիտակցաբար և համակարգված ընտրում են քաղաքացիական օբյեկտները, պետություն է, որն աջակցում և իրականացնում է ահաբեկչություն»,- նշվում է փաստաթղթում։

Լիտվական սեյմը Ռուսաստանի զինված ուժերի, նրա քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիան ճանաչել է ցեղասպանություն, ինչպես նաև կոչ արել ատեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ մտցրեցին կոշտ պատժամիջոցներ։ Լիտվան առաջին երկրներից մեկն էր, որն ամբողջությամբ հրաժարվեց ռուսական գազից, դադարեց կարճաժամկետ վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին, նվազեցրեց Ռուսաստանի հետ դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը և արտաքսեց ռուսական դեսպանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել