Թուրքիայում ընդդիմադիր դաշինքին ձայն կտա հարցվածների 42.5%-ը, իսկ իշխող դաշինքին՝ 35.2%-ը

Թուրքական ORC սոցիոլոգիական ընկերության կողմից մայիսի 5-8-ը 5000 հոգու մասնակցությամբ անցկացված վերջին սոցհարցումը ուշագրավ արդյունքներ է արձանագրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը 28%-ով շարունակում է առաջատար մնալ: ԱԶԿ-ին վարկանիշով մոտ է 2-րդ տեղում հայտնված գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ)՝ 24%, փոխանցում է Ermenihaber-ը։

Սակայն այլ է ստացվում պատկերը, երբ համեմատվում են այս երկու ուժերի կազմած դաշինքների վարկանիշները: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ) պատրաստվում է իր ձայնը տալ հարցվածների 7.2%-ը, իսկ ԺՀԿ-ի խորհրդարանական դաշնակից ազգայնական «Լավ» (İP-ԼԿ) կուսակցությանը վստահության քվե կտա հարցվածների 18.4%-ը: Այսպիսով իշխանական ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքի ձայները կազմել են ընդհանուր 35.2%, իսկ ընդդիմադիր ԺՀԿ-ի ու ԼԿ-ի կազմած «Ազգ» դաշինքի ձայները կազմել են 42.5%:

Հարցումներից պարզ է դարձել, որ նվազել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) վարկանիշը՝ 8.7%:

Նշենք, որ սոցհարցումը կատարած ORC ընկերության՝ Թուրքիայում տեղի ունեցած նախորդ համապետական ընտրություններից առաջ կատարած հարցումների տվյալները ամենամոտն են եղել ընտրությունների արդյունքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել