Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը փոխանակվում են ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
16 տարին չլրացած քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը 16 տարին չլրացած քաղաքացու անձնագիր փոխանակելու համար ներկայացնում է`
ա) սահմանված ձևի դիմում,
բ) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալը ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,
գ) «35×45 մմ» չափսի երկու լուսանկար (գունավոր),
դ)երեխայի քաղաքացիությունը որոշելու անհրաժեշտության դեպքում` ծնողների գրավոր համաձայնությունը:
16 տարին չլրացած քաղաքացիների անձնագրերն ստանում են նրանց ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը կամ այլ ներկայացուցիչ:
Անձնագրի փոխանակման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է փոխանակման ենթակա անձնագիրը, սահմանված ձևի դիմում և երկու լուսանկար:
Անձնագրում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր:
Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն անձնագիր տալիս է կամ փոխանակում դիմումը մուտքագրվելուց հետո 5-րդ աշխատանքային օրը` բացառությամբ անձագրի կորստյան դեպքի:
Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա անձնագիր կարող է տալ կամ փոխանակել ավելի կարճ ժամկետներում: