Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կմեկնի Թուրքիա: Հաղորդվում է, որ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կմասնակցի Ռիզե-Արդվին օդանավակայանի բացմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ օդանավակայանում առաջին վայրէջքը պիտի կատարեն Էրդողանի ու Ալիևի ինքնաթիռները:

Ալիևի այցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ «Ռիզե-Արդվին» օդանավակայանը Թուրքիայում ծովի վրա կառուցված 2-րդ օդանավակայանն է, որը տարեկան պիտի սպասարկի շուրջ 3 միլիոն ուղևորի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել